ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանային գողություն Գետամեջ գյուղում․ հանցագործությունը բացահայտվել է

24.03.2021 14:25 Գողություն

Մարտի 19-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գետամեջ գյուղի մի ամառանոցից գողություն են արել:Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մարտի 14-19-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին ամառանոցի մուտքի դուռն ու գողացել կենցաղային իրեր:Բացահայտման աշխատանքներին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողներից զատ, միացան նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները, որոնց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ էլ տեղեկություններ ստացվեցին, որ  գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ազատամարտիկների  փողոցի 33-ամյա մի բնակիչ:Նույն օրը կասկածվողը հայտնաբերվեց Գետամեջ գյուղում և բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին:Նա տվել է խոստովանական բացատրություն:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: