1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները 10-ից ավելի բնակարանային գողություն կատարած անձի են ձերբակալել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25.09.2019 18:33 Գողություն

Հունիսի 4-ին Աջափնյակ վարչական շրջանում բնակարանային գողություն էր կատարվել: Արզումանյան փողոցի շենքերից մեկում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից ինչ-որ մեկը բնակարանից հափշտակել էր ոսկյա զարդեր: Գողության մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել: Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեց: Առաջ քաշվեցին ու հերքվեցին տարբեր վարկածներ: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ գողություն կատարած անձը Ապարանի 37-ամյա մի բնակիչ է: Սեպտեմբերի 24-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզներն Արզումանյան փողոցից կասկածյալին բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա խոստովանել է կատարածը, նաև հավելել, որ փետրվարից մինչև սեպտեմբեր Աջափնյակ վարչական շրջանում կատարել է ևս 10 բնակարանային գողություն:Հանգամանքները պարզվում են:Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: