1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեկ միլիոն 660 հազար դրամի գողություն Այգեձորում. Տավուշի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը

27.07.2022 16:45 Գողություն

Հուլիսի 25-ին, երեկոյան ժամը ութին, Այգեձոր գյուղի բնակիչներից մեկը ոստիկանության Տավուշի բաժնում տվել էր հաղորդում, որ հունիսի 15-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում իր առանձնատան մուտքի դռան սողնակը բացել ու մտել են տուն և ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից հափշտակել մեկ միլիոն 660 հազար դրամ:
Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների, նաև՝ վերլուծության շնորհիվ հաղորդումից մոտ երկու ժամ անց, գողությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվեց տուժած այգեձորցու 27-ամյա հարևանուհին: Ընդունելով մեղքը` նա պատմեց, որ դեռ հուլիսի սկզբներին, լինելով հարևանի տանը, ներքնակի տակից գողացել էր 200 հազար դրամ: Այնուհետև, արդեն հուլիսի կեսերին, իմանալով, որ տանը մարդ չկա, դռան փայտե սողնակը բացել ու նույն ներքնակի տակից տարել էր ևս 200 հազար դրամ: Դրանից հետո, օգտվելով տանտերերի անուշադրությունից, ևս հինգ անգամ արդեն սովոր տեղից տարել էր տարբեր չափի գումար: Կինը պատմեց նաև, թե ինչպես էր ծախսել փողը: 620 հազար դրամ փոխանցել էր իր բանկային քարտի հաշվին, 47 հազարը ձերբակալման պահին մոտն էր, 100 հազարը պահել էր տանը, իսկ մնացած փողով մարել էր գյուղի տարբեր խանութ-կրպակներում կուտակած պարտքը:
Կինը ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: