ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանային գողություն Սասունիկ գյուղում․ Աշտարակի քրեական հետախույզների բացահայտումը

27.08.2020 11:29 Գողություն

Հուլիսի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մի տնից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տան պատուհանի ճաղավանդակը, գողացել հեռուստացույց, ոսկեղեն, զարդեր ու կենցաղային պարագաներ` տուժողին պատճառելով մեկ միլիոն դրամից ավելի նյութական վնաս:
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց: Սակայն ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրերին կասկածյալին հայտնաբերել չհաջողվեց: Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Հաղորդումից մոտ մեկ ամիս անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 26-ամյա մի բնակիչ, որն, ըստ նախնական տվյալների, գողոնը պահում էր իր տանը:
Օգոստոսի 20-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:
Գողոնը հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: