ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Էրեբունու ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

28.12.2021 14:34 Գողություն

Նոյեմբերի 4-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ տանը նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը։ Ըստ նրա՝ դրամապանակի մեջ ոսկյա զարդեր էին և 80 հազար դրամ:
Նոյեմբերի 22-ին տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Նախաքննության ընթացքում պարզվեց, որ հարմարեցված բանալիով բացել էին Էրեբունու փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դուռը, մտել ներս ու գողացել դրամապանակ։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները նախաքննության ընթացքում ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Զուգահեռ իրականացվեցին նաև քննչական գործողություններ։ Արդյունքում՝ բնակարանային գողությունը բացահայտվեց։ Դեկտեմբերի 23-ին Էրեբունու քրեական հետախույզները մայրաքաղաքի Արին-Բերդի փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին 3 անձի, որոնցից մեկը ձերբակալվեց, մյուսը կալանավորվեց, իսկ երրորդի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեցին նրանցից մեկի բնակարանն ու ավտոմեքենան։ Հայտնաբերվեցին զարդեր, բանկային քարտեր, հեռախոսներ, դռան փական, տարբեր բանալիներ, թմրամիջոցի նմանվող զանգված և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: