ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են Էջմիածնում կատարված բնակարանային գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30.10.2019 17:53 Գողություն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի Չարենցի փողոցի 17-ամյա մի բնակիչ բնակարանային գողություն է կատարել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով` կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 18-ին, ժամը 19-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Չարենցի փողոցի տներից մեկի դռան փականը և բնակարանից հափշտակել հեռուստացույց` տանտիրոջը պատճառելով մոտ 250 հազար դրամի գույքային վնաս:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: