1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դիլիջանի քրեական հետախույզները բնակարանային գողություններ են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է

25.10.2022 10:51 Գողություն

Սեպտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության Դիլիջանի բաժին դիմեց մի կին. Դիլիջանի Շահումյան փողոցի բազմաբնակարան շենքի նրա բնակարանից գողություն էր եղել: Օգոստոսի 14-ից մինչ այդ օրը, երբ ինքը տանը չէր եղել, տարել էին հեռուստացույց ու փոշեկուլ:
Օպերատիվ-քննչական խումբը մեկնեց դեպքի վայր, ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, Դիլիջանի քննչական բաժնում էլ նախաձեռնվեց քրեական վարույթ: Դիլիջանի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների, ինչպես նաև քննչական մարմնի ծառայողների դատավարական գործողությունների արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունն արել է դիլիջանցի 28-ամյա մի երիտասարդ: Իրավապահների հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա բնակարանային մի գողություն էլ արել էր տարվա սկզբներին՝ փետրվարի 26-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում: Այս անգամ էլ տանը մարդ չէր եղել: Հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի մուտքի դուռն ու գողացել ջեռուցման գազի կաթսա, երկու հեռուստացույց, հագուստեղեն, սպասք, այլ իրեր: Այս դեպքով տանտիրոջը պատճառվել էր շուրջ 800 հազար դրամի վնաս:
Բավարար փաստերի հիման վրա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նա կալանավորվել է: Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: