1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արաբկիրի քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել

04.08.2022 19:08 Գողություն

Հուլիսի 23-ից 26-ը Արաբկիրի շենքերից մեկի մի բնակարանում, որտեղ նորոգման աշխատանքների պատճառով մարդ չէր բնակվում, գողություն էր եղել:
Գաղտնի հափշտակության մասին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկացան հուլիսի 26-ի երեկոյան: Տանտերը բնակարան մտնելով ու տեսնելով կատարվածը՝ դիմել էր ոստիկանություն:
Օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին դեպքի վայր: Բնակարանն առաջին հարկում էր: Հարմարեցված գործիքով էին բացել պատուհանը:
Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ սկսվեցին:
Արաբկիրի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաղորդումից երեք օր անց տեղեկություներ ստացվեցին, որ գողությունն արել է Երևանի 48-ամյա մի բնակիչ: Հուլիսի 30-ի առավոտյան նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց Արաբկիրի քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: