Բնակարանային գողություն Ավանում. Ոսկետափի 28-ամյա բնակիչը կալանավորվել է
Գողությունը տեղի էր ունեցել փետրվարի 7-ի ցերեկը: Մայրաքաղաքի Ավան թաղամասում կոտրել էին առանձնատան պատուհանի ճաղավանդակը, մտել տուն ու գողացել համակարգիչներ, զարդեր: Տանտիրոջ վնասը, նախնական հաշվարկով, 880 հազար դրամի էր:
Հարուցվեց քրեական գործ: Ավանի բաժանմունքի ծառայողների բացահայտման միջոցառումներին մասնակցեցին ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Համագործակցված օպերատիվ-հետախուզական աշխատանքն արդյունք տվեց փետրվարի 25-ին: Հետքերը տարան Արարատի մարզի Ոսկետափ գյուղ։ Այնտեղ հայտնաբերվեց ու ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց գողության մեջ կասկածվող 28-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել է, ապա կալանավորվել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: