1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողության փորձ արած անձը կալանավորվել է. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

15.03.2022 23:01 Գողություն

Դեպքը Արաբկիր վարչական շրջանում էր եղել՝ մարտի 9-ին: Բնակարանագողը, ստուգելու համար՝ տանը մարդ կա, թե՝ ոչ, օրը ցերեկով թակել էր Նաիրի Զարյան փողոցի բնակարններից մեկի դուռը: Ներսից չէին հասցրել արձագանքել: Նա էլ կարծել էր՝ տանը մարդ չկա: Հարմարեցված բանալիով, թե գործիքով փորձել էր բացել փականը, և երբ տանտերն ինքն էր ներսից բացել դուռը, գողը ձևացրել էր, իբր հեռախոսով է խոսում, փակել էր դեմքն ու հեռացել:
Կատարվածի մասին հաղորդումը ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց դեպքից ժամեր անց՝ օպերատիվ կառավարման կենտրոնից: Մոտ չորս ժամ ծանրութեթև անելուց հետո տանտերն, ի վերջո, 1-02 էր զանգել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արաբկիրի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողության փորձը հնարավոր է կատարած լինի օտարերկրյա 29-ամյա քաղաքացի: Մարտի 10-ի երեկոյան նա Երևանի Մամիկոնյանց փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: