1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Էրեբունու ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

17.03.2022 10:47 Գողություն
Էրեբունու ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Մարտի 11-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել Երևանի Մուրացանի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն կատարելու մասին:
Ոստիկանության Էրեբունու բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել, մտել էին բնակարան և գողացել հեռուստացույց, փող և ոսկյա շղթա: Գողության փաստով քրեական գործ էր հարուցվել:
Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Մարտի 16-ին 46-ամյա տղամարդը Պռոշյան փողոցում հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
46-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: