1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արտաշատի ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային գողության փորձ

25.05.2022 13:38 Գողություն

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները նախկինում կատարված բնակարանային գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին Արարատի մարզի Բերքանուշ գյուղում հայտնաբերվեցին ու ոստիկանության Արտաշատի բաժին բերվեցին 3 երիտասարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանեցին, որ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին, նախնական համաձայնության գալով, Բերքանուշ գյուղի Հակոբյան փողոցի տներից մեկի ցանկապատի վրայով անցել, քարով կոտրել էին դռան ապակին ու տուն մտել, սակայն ոչինչ չէին կարողացել գողանալ։
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: