1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանից ոսկեղեն էին գողացել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

11.05.2022 11:07 Գողություն

Մայիսի 4-ին Երևանի Ռուբինյանց փողոցում բնակարանային գողություն էր կատարվել: Տանտիրուհին մի քանի ժամով էր տնից բացակայել` ժամը 9-ից 17.30-ը: Այդ ընթացքում ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր բնակարանի դռան փականն ու ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր: Գողության մասին ահազանգը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից՝ ժամը 17.35-ին: Տուն վերադարձած տանտիրուհին տեսնելով կատարվածը՝ 1-02 էր զանգել: Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզներն ուսումնասիրեցին տարածքն ու սկսեցին օպերատիվ միջոցառումները: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել: Բայց բնակիչները որևէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել: Հարուցվեց քրեական գործ, սկսվեց նախաքննություն։
Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Ավան-Առինջի, մյուսը՝ Սարի թաղի բնակիչ: Մայիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում կասկածվողները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվեցին քննչական մարմնին: Նրանք կալանավորվել են: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: