1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանից ոսկյա զարդեր էին գողացել. եղբայրները ձերբակալվել են

20.04.2023 12:37 Գողություն
Բնակարանից ոսկյա զարդեր էին գողացել. եղբայրները ձերբակալվել են

Ապրիլի 18-ին, ժամը 21.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Մանթաշյան փողոցի իր բնակարանից գողություն են արել:
Նշված հասցե ոստիկանության Շենգավիթի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ բնակարանից գողացել էին ոսկյա զարդեր՝ պատճառելով 800 000 դրամի վնաս:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով Երևան քաղաքի վարչության ՀՆԳ 2-րդ վաշտի 3-րդ դասակի տեսուչի օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 19-ին Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 26-ամյա և 24-ամյա երկու եղբայրների, որոնք բաժնում խոստովանել են, որ նշված բնակարանային գողությունն արել են իրենք: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: