ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանում խուզարկություն կատարելիս ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Սեպտեմբերի 13-ին, ժամը18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Վաղարշապատի բնակիչ, 1971 թ. ծնված Հ.-ի բնակարանում և օժանդակ շինություններում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, որսորդական գոտի` լիցքավորված 16 մմ տրամաչափի 15 փամփուշտով, գազային ատրճանակ` լիցքավորված 10 գնդակով, «Վեպր» տիպի որսորդական հրացան, 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, որից մեկը՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, իսկ մյուսը` 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտով, և «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: