ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բուժհաստատությունում ավազակային հարձակում կատարած տղամարդուն Արթիկի ոստիկանները վնասազերծել են

13.10.2021 16:38 Ավազակություն

Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի ընդունարան շտապ ոստիկաններ մոտենան: Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է բուժհաստատություն։ Տեղում պարզվել է, որ 35-ամյա մի տղամարդ արյան ճնշումը չափելու պատրվակով մտել է հիվանդանոցի ընդունարան, մուտքի դռան վրայի բանալիով փակել դուռը, ապա գրպանից հանելով դանակը՝ ընդունարանի հերթապահ բուժքույրերից պահանջել սեղանին դնել բջջային հեռախոսները և իրեն տալ ունեցած փողը: Արթիկի ոստիկանները, դրսևորելով մասնագիտական հմտություններ և ճիշտ գնահատելով իրավիճակը, կիրառել են ֆիզիկական ուժ, վնասազերծել են տղամարդուն՝ վերցնելով դանակը, ու բերման են ենթարկվել բաժին: Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել։ Նախկինում ավազակության մեղադրանքով դատապարտված տղամարդը ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: