Ոստիկանները տան բակից հայտնաբերեցին կանեփի 39 բույս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շարունակվոււմ է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Օգոստոսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված տվյալներն իրացնելով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների հետ, Նոր Արեշի տներից մեկի բակից հայտնաբերեցին կանեփի կանաչ 39 բույս:
Ըստ տանտիրոջ հայտարարության՝ կանեփի բույսերն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: