Գողություն բուքմեյքերական կայքի միջոցով

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ ժամը 3.23-ին իր բանկային քարտից գումար է փոխանցվել բուքմեյքերական ընկերություններից մեկի կայք. հափշտակվել էր 110 հազար դրամ:
Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գործարքը կատարել էր տուժածի համաքաղաքացի 19-ամյա մի երիտասարդ` մոր անվամբ բացած խաղային հաշվի միջոցով: Երիտասարդը, որ ոչ միայն հարևան էր, այլև` ազգական, արդեն օգտագործել էր գումարը: Նա ձերբակալվել է, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: