Բջջայինը գողացողին հայտնաբերեցին
16.09.2015 11:24
Գողություն
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1996 թ. ծնված Վ.-ի բջջային հեռախոսը գողանալու մասին:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 13-ին, ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: