ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բջջային հեռախոս՝ սուպերմարկետից

03.02.2015 15:11 Գողություն

Փետրվարի 1-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Անի Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 00.10-ից 00.20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Բագրատունյաց փողոցի 5/3 հասցեում գործող սուպերմարկետում գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Աշոտ Ս.-ն, որը ժամը 13.30-ին Թերլեմեզյան փողոցի թիվ 16 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: