ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բջջային հեռախոսի գողությունները բացահայտվեցին

02.08.2019 15:10 Գողություն

Հուլիսի 29-ին, ժամը 15-ին, Մալաթիայի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Լուսինյանց փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մոտ քսան օր առաջ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի սրճարանից գողացել է բջջային հեռախոս: Նրա անձնական խուզարկությամբ հեռախոսը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Հուլիսի 30-ին, ժամը 18.45-ին, մի բուժքույր հաղորդում է տվել, որ կեսօրին, օգտվելով իր զբաղված լինելու հանգամանքից, աշխատասենյակից գողացել են բջջային հեռախոսը՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս:
Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Թաիրով գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: