ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բջջայինների գողին հայտնաբերեցին

10.09.2013 11:49 Գողություն
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել 1981 թ. ծնված   Գևորգ Մ.-ն և  հաղորդում  տվել, որ սեպտեմբերի 8-ի ժամը 17.00-ից մինչև սեպտեմբերի 9-ի ժամը 14.30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, մտել  են տուն և գողացել  2 բջջային հեռախոս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել են 1987 թ. ծնված Վահագն Դ.-ն և 1996 թ. ծնված  Անահիտ Պ.-ն, որոնք նույն օրը բերման են ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: