ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնվել է հանցանքի վայրում

23.01.2015 14:23 Գողություն
Հունվարի 22-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում  Սոթքի ոսկու հանքի անվտանգության բաժնից ահազանգ է ստացվել, որ ընկերությանը պատկանող հանքախորշից անվտանգության աշխատակիցների կողմից մարդ է բռնվել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1985 թ. ծնված Արկադի Ս.-ին, որը բացատրությամբ հայտնել է, որ հունվարի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, գնացել է Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշ` հանքանյութ բերելու և դրանից ոսկի ստանալու նպատակով, սակայն հունվարի 22-ին, ժամը 04.30-ի սահմաններում, հանքախորշից դուրս գալուց բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: