ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտրել է արտելի ապակին և բռնվել

17.07.2019 16:13 Գողություն

Հուլիսի 16-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Վրացական փողոցի մի բնակիչ և հայտնել, որ Կոմիտասի պողոտայում գործող արտելի ապակին մի տղա կոտրել է, որին իրենք բռնել են:
Ոստիկանության ծառայողները ժամը 03.30-ին Կոմիտասի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ն.Շենգավիթի բնակիչ, 27-ամյա երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: