ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնվեց գումարը խարդախությամբ հափշտակելու պահին

Բռնվեց գումարը խարդախությամբ հափշտակելու պահին
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ քաղաքացի Մ.-ն ներկայանալով որպես ոստիկանության ծառայող՝ քաղաքացի Է.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գողացված լինելու վերաբերյալ ոստիկանությունում գտնվող գործին ընթացք չտալու պատրվակով նրանից պահանջել է 4.500 ԱՄՆ դոլար գումար, որից 2.000 ԱՄՆ դոլարը ստացել է 2012 թ. նոյեմբերի 29-ին` գումարի մնացած մասը մինչև դեկտեմբերի 5-ը տալու պայմանով:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում քաղ. Է.-ից 600.000 ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակելու պահին Մ.-ն բռնվել և բերման է ենթարկվել ներքին անվտանգության վարչություն: