ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնվեց կաշառք ստանալու փաստով

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել է, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում և ս/թ հոկտեմբեր ամսից սկսած այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման  Բաղդասարյանն իրենից պահանջում է մեկ ամսվա հասանելիք 35.000 դրամ գումարը որպես կաշառք:
 Ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ա. Բաղդասարյանը  քաղաքացուհուց Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում 35.000 դրամ գումարը որպես կաշառք ստանալուց հետո փաստով բռնվել է:
Կաշառքի առարկա հանդիսացող գումարը արձանագրությամբ վերցվել է:
 Ա. Բաղդասարյանը բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
 Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ` հետագա ընթացքը լուծելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: