ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնվեց հանցանքի վայրում

25.05.2013 16:18 Գողություն

Մայիսի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սամսոն Գ.-ին, որը ժամը 23.30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցում գործող արտասահմանյան ավտոմեքենաների պահեստամասերի ցանկապատված տարածքից ապամոնտաժել և փորձել է գողանալ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի թափքի սնուցման հաղորդալարերը` կարգավորիչով, սակայն չի հասցրել հանցագործությունը հասցնել ավարտին և տեղում բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: