1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բռնվեց հանցանքի վայրում. Մարտունու ոստիկանների բացահայտումը

25.05.2022 13:36 Գողություն

Մայիսի 23-ի երեկոյան, ժամը ութին մոտ, ահազանգ ստացվեց ոստիկանության Մարտունու բաժնում: Ներքին Գետաշեն գյուղի կոնդենսատորների նախկին գործարանի տարածքում տնօրենը հայտնաբերել էր գործիքներ, ինչը ենթադրել էր տալիս, որ շենքում գողեր կարող են լինել:
Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց Ներքին Գետաշեն: Փակվեցին գործարանից դուրս գալու ուղիները, ինչից հետո ոստիկանները ներս մտան: Տնօրենի ենթադրությունը ճիշտ էր. Մարտունու ոստիկանների միջոցառումն արդյունք տվեց: Գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Վարդենիս քաղաքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ: Պարզվեց, որ ժամը 18-ին մոտ, կոտրելով պարսպի դռան կողպեքը, նա մտել էր նախկին գործարանի տարածք և քանդել մալուխներ, անջատիչներ ու թողարկիչներ:
Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, 37-ամյա տղամարդը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: