ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնվեցին ավտոմեքենայից գողություն կատարելիս

26.12.2014 17:23 Գողություն

Դեկտեմբերի 25-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի և Մաշտոցի բաժնի ծառայողները Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Էդուարդ Լ.-ին և 1989 թ. ծնված Արմեն Փ.-ին: Նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի բակում կայանված «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողություն կատարել, սակայն բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է 1955 թ. ծնված Հասմիկ Գ.-ին, որից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: