ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնվեցին գողություն կատարելիս

13.05.2019 15:46 Գողություն

Մայիսի 12-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Խորենացու փողոցից, գողության փորձի կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 21, 18 և 16 տարեկան երեք երիտասարդի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ից 02.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ նրանք փորձել են բացել Խորենացի փողոցի 30 հասցեում գտնվող ծաղկի խանութի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`