Բռունցքով հարվածել է դեմքին
25.08.2015 15:42
Մարմնական վնասվածք
Օգոստոսի 13-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ստորին ծնոտի փակ կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Վիգեն Ս.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրա դեմքին բռունցքով հարվածել է 1978 թ. ծնված Դավիթ Ն.-ն՝ Սյունիք գյուղից Արծվանիկ գյուղ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին` «Խաչի տարածք» կոչվող վայրում:
Վիգեն Ս.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Դավիթ Ա.-ն ներկայացել է բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: