ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բագրատաշենի սահմանային անցակետում խուլիգանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 17-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Յուրի Ս.-ին, ով օգոստոսի 13-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Յուրի Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: