Բացատրական աշխատանքը արդյունք տվեց
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Գրիգոր Գ.-ն, ով սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
