ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հյուր եկած նախկին ամուսինը գողացել է ոսկեղենը

09.10.2015 15:32 Գողություն

Հոկտեմբերի 4-ին, ժամը 1-ին, 1989 թ. ծնված Վարսիկ Խ.-ն ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ նախկին ամուսինը` 1991 թ. ծնված Վլադիմիր Ա.-ն, իրեն հյուրընկալվելու ընթացքում ննջասենյակի պահարանում գտնվող զարդատուփից գողացել է 390.000 դրամի ոսկյա զարդեր:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Վլադիմիր Ա.-ն ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: