Գիշերը Սարյան փողոցում «Միցուբիշի» է այրվել
11.02.2017 11:59
Հրդեհ
Փետրվարի 10-ին, ժամը 3.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 31 հասցեում «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ ժամը 3.30-ին այրվել է Սարյան փողոցի թիվ 31 շենքի բակում կայանված, 1974 թ. ծնված Ա.-ի ավտոմեքենան:
Վնասի չափը պարզվում է:
Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ ՀՓՋ հետաքննության բաժինը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: