ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունները բացահայտվեցին

13.03.2017 11:44 Գողություն

Մարտի 11-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 1959 թ. ծնված Մարջիկ Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

***
Մարտի 11-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 1984 թ. ծնված Նարե Հ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և նույնականացման քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: