Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
17.06.2017 09:19
ՃՏ պատահարներ
Հունիսի 14-ին հաղորդվել էր Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում Լևոն Խ.-ի կողմից վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով 1937 թ. ծնված Ծաղիկ Գրիգորյանին և 2014 թ. ծնված Սերյոժա Գ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Հունիսի 16-ին, ժամը 13-ին, Ծաղիկ Գրիգորյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: