Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը ոստիկանություն ներկայացավ կամավոր
22.04.2017 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1954 թ. ծնված Վահրամ Ա.-ն, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: