ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թուրքմենստանի քաղաքացին հետախուզվում էր ազատությունից ապօրինի զրկելու և պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու մեղադրանքներով

Մայիսի 20-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի, 1960 թ. ծնված Սալամաթ Հ.-ին, որը 2014 թ. դեկտեմբերի 26-ից Թուրքմենստանի Դաշոգազ քաղաքի ոստիկանության բաժնի կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Թուրքմենստանի քրեական օրենսգրքի 129 հոդվածի 2-րդ մասի և 139 հոդվածի 2-րդ մասի (ազատությունից ապօրինի զրկելը, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը) հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: