Գողություն՝ խոշոր չափերով
25.02.2017 10:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Զաքյան փողոցի թիվ 55 շենքի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտակ Մ.-ին, որը փետրվարի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: