ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն Դավիթաշենում

19.09.2019 17:28 Գողություն

Սեպտեմբերի 18-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խմբին այդ շենքի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ երկու անծանոթ անձինք իրենց բնակարանից գողություն են արել և նկատելով իրեն՝ դիմել են փախուստի, սակայն իր ամուսինը նրանցից մեկին բռնել է:
Շենքի մոտակայքից հայտնաբերվել է պայուսակ, որի մեջ առկա էր տարբեր տեսակի հարմարեցված բանալիներ և ռետինե ձեռնոցներ ու նշված բնակարանից գողացված ոսկյա զարդերը:
Գողոնը մասամբ առգրավված է:
41-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ երկրորդ անձի ինքնությունը պարզելու և նրան ու գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությանբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: