ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԳԱԳԻԿ ՀՐԱՉԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԳԱԳԻԿ ՀՐԱՉԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Անժամանակ մահը մեր շարքերից խլեց մեր սիրելի գործընկերոջը՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանին, ում կենսագրության երեք տասնյակից ավելի տարիները նվիրված են եղել հանցավորության դեմ պայքարին, օրենքի եւ օրինականության պահպանմանը:

Գագիկ Ավետիսյանը ծնվել է 1965 թ., Երեւանում:
1991 թ. Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվել է ներքին գործերի համակարգ՝ որպես բաժնի պետի տեղակալ ծառայության անցնելով Արաբկիրի ներքին գործերի բաժնում:
1993-1994 թթ. ՆԳ նախարարի հատուկ հանձնարարություններով օգնականն էր,
1994-1999 թթ. ղեկավարել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինը:
1999-2004 թթ. ոստիկանության Մալաթիայի բաժնի պետն էր,
2004-2008 թթ.՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը:
2008-2010 թթ. կրկին ղեկավարել է ոստիկանության Մալաթիայի բաժինը:
2010-2012 թթ. ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն էր,
2013-2014 թթ.՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը:
2014 թ. հոկտեմբերի 3-ից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն էր:
Բարեխիղճ ծառայության շնորհիվ բազմիցս խրախուսվել է, իսկ 2009 թ. Հանրապետության Նախագահի հրամանով պարգեւատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
Գագիկ Ավետիսյանը բանիմաց ղեկավար էր, վստահելի գործընկեր, օժտված էր մարդկային լավագույն հատկանիշներով:
Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում:

ՀՀ ոստիկանություն