Գավառում որսորդական հրացան են հանձնել, Սպիտակում՝ 81 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ
31.03.2015 09:41
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Համլետ Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1984 թ. ծնված Արամ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 81 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: