Գազալցակայանից կատարված գողությունը բացահայտվեց
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Մասիս քաղաքի գազալցակայանի աշխատակիցն ու հայտնել, որ անհայտ անձինք գազալցակայանից գողացել են կշեռք ու ցերեկային լույս: Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Մասիսի ոստիկանները ՔՈԳ վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն արել են երկու տղամարդ: Այնթապ գյուղի 46-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, իսկ գողության մասնակից մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: