ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է գազի բալոնը

Սեպտեմբերի 1-ին, ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1959 թ. ծնված Բաբիկ Ա.-ն և 1954 թ. ծնված Սերյոժա Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, Երանոս գյուղում գտնվող գազալցակայանում 1953 թ. ծնված Մկրտիչ Վ.-ին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթել է ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնը, ինչի հետևանքով Բաբիկ Ա.-ն և Սերյոժա Մ.-ն վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: