ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գազային ատրճանակ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 30-ին, ժամը16.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են ստացվել, որ ժամը 11.45-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից Արարատյան փողոցի թիվ 90 հասցեից բերման է ենթակվել 1995 թ. ծնված Վլադիմիր Հ.-ն, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ:
Ըստ Վլադիմիր Հ.-ի հայտարարության` նշված ատրճանակն ինքը գտել է 12 օր առաջ, Տիչինայի փողոցում գտնվող կիսակառույց շինության պատի տակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: