ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները հովտաշենցի երիտասարդի մեքենայում գազային ատրճանակ են հայտնաբերել

Պարեկները հովտաշենցի երիտասարդի մեքենայում գազային ատրճանակ են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի ՊԾ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները նոյեմբերի 16-ի ժամը 16.10-ի սահմաններում Ջրվեժ համայնքի Թևոսյան փողոցում, ամրագոտին չկապած վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2112» մակնիշի մի մեքենա: Արձանագրություն կազմելու ընթացքում վարորդի նստելատեղի ներքևի տեսանելի հատվածում պարեկները նկատել են զենքի նմանվող առարկա: 30-ամյա վարորդը հայտնել է, որ այն գազային ատրճանակ է:
Հովտաշենցի երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: