Գազի արտահոսք, հրդեհ, վնասվածքներ
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Նարեկացի թաղաղամասի թիվ 36 և 42 շենքերի միջնամասում գտնվող ավտոտնակում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Նույն օրը, ժամը 13.55-ին, «Այրվածքների կենտրոնից» հաղորդում է ստացվել, որ դեմքի և ձեռքի 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1976 թ. ծնված Կարեն Պ.-ն, 1978 թ. ծնված Ռոման Ա.-ն և 1998 թ. ծնված Սևակ Ք.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, նշված ավտոտնակում, ավտոմեքենայի գազի բալոնի մաքրման ժամանակ գազի արտահոսքի հետևանքով հրդեհ է բռնկվել և վերջիններս ստացել են վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: