ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գազի թունավորում

12.11.2012 11:16 Թունավորում

Նոյեմբերի 11-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել 1981 թ. ծնված Աիդա Բաղդասարյանը,  1956 թ. ծնված Քնարիկ Գրիգորյանը, 1957 թ. ծնված Լեռնիկ  Բաղդասարյանը, 2006 թ. ծնված  Հովհաննես Համբարյանը և 2009 թ. ծնված Շահեն  Համբարյանը:
Մեկնած օպերատիվ խմբին   Լ. Բաղդասարյանը և Ք. Գրիգորյանը բացատրություններ են տվել, որ թունավորվել են տանը` ջեռուցման համակարգից գազի արտահոսքի պատճառով:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: