Գազի արտահոսքի հետևանքով
29.12.2017 11:25
Թունավորում
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1991 թ. ծնված Հայկանուշ Գ.-ն, 1991 թ. ծնված Կարինե Ի.-ն և 2015 թ. ծնված Անի Ա.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում` գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: